ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik․ ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունները, թե ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները Ջերմուկի ուղղությամբ բանակային դիրք են գրավել, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը՝ հերքելով տարածվող տեղեկությունները։
«Մամուլում և սոցցանցերում շրջանառվող այն տեղեկությունները, թե իբր «Ջերմուկի ուղղությամբ բանակային դիրք է գրավվել», չեն համապատասխանում իրականությանը»,- գրել է Թորոսյանը:
Պաշտպանության նախարարությունը հորդորում է զերծ մնալ կեղծիք և ապատեղեկատվություն տարածելուց՝ ընդգծելով, որ նախարարությունը լրագրողական առաջին իսկ հարցմանն ի պատասխան հերքել է այդ տեղեկությունը: