Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Գիշերը ՌԴ 4 մարզերի երկնքում ուկրաինական 7 անօդաչու է խոցվել. ՌԴ ՊՆ

ՌԴ ՊՆ
Ռոստովի մարզի տարածքում ոչնչացվել է 4 անօդաչու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի - Sputnik. Ռուսական ՀՕՊ համակարգերը գիշերը ուկրաինական 7 անօդաչու են խոցել։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ հերթապահ միջոցները ինքնաթիռատիպ ուկրաինական 7 անօդաչու են ոչնչացրել. չորսը՝ Ռոստովի մարզի տարածքի վրա և մեկական՝ Օրյոլի, Կալուգայի և Բրյանսկի մարզերի տարածքների վրա», – ասվում է ՌԴ ՊՆ–ի հաղորդագրության մեջ։
ՀՀիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։