Գերմանիայում ուղևորատար գնացք է վթարի ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ

Գերմանիայում ուղևորատար գնացք է վթարի ենթարկվել
Գնացքի 2 վագոններ դուրս են եկել ռելսերից և շրջվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik․ Գերմանիայում ուղևորատար գնացք է վթարի ենթարկվել, ինչի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ։ Ինչպես հայտնում է Reuters-ը, 100 ուղևոր տեղափոխող գնացքի 2 վագոններ դուրս են եկել գծերից և շրջվել։ Առնվազն 3 մարդ զոհվել է, տասնյակ մարդիկ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Ըստ որոշ ԶԼՄ–ների` զոհվածների թվում է նաև մեքենավարը։ Հայտնում են առնվազն 50 վիրավորի մասին, որոնցից 25-ը ծանր վնասվածքներ են ստացել։
Գերմանիայում ուղևորատար գնացք է վթարի ենթարկվել
Վթարը տեղի է ունեցել հուլիսի 27-ի երեկոյան՝ Բադեն-Վյուրթեմբերգ նահանգի Ռիդլինգեն և Մանդերկինգեն քաղաքների միջև՝ Մյունխենից մոտ 150 կմ դեպի արևմուտք:
Կայքի տեղեկություններով՝ տուժածների թվում են գնացքի մեքենավարը և Deutsche Bahn - ի աշխատակիցը:
Ոստիկանությունը հետաքննում է վթարի պատճառները։