«Աերոֆլոտը» այսօր չեղարկել է 54 երկկողմ չվերթ

Ավիաոլորտը լրացուցիչ միջոցներ է ձեռնարկում չեղյալ հայտարարված չվերթերի հետ կապված իրավիճակը կարգավորելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի - Sputnik. «Աերոֆլոտ» ավիաընկերությունը այսօր չեղյալ է հայտարարել 54 երկկողմ չվերթ: Այս մասին հայտնում է Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը։
«Այսօր նախատեսված 260 չվերթներից մնացած 206-ը պատրաստվում են իրականացման», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ավիաոլորտը լրացուցիչ միջոցներ է ձեռնարկում հաքերային հարձակումների ֆոնին «Աերոֆլոտի» չեղարկված չվերթերի հետ կապված իրավիճակը կարգավորելու համար:
Դատախազությունը «Շերեմետևո» օդանավակայանում վերահսկողություն է իրականացնում։
Տեղեկատվական համակարգերի խափանման պատճառով ավելի վաղ «Աերոֆլոտ» ավիաընկերությունը հայտնել է 49 չվերթ չեղյալ հայտարարելու մասին: Այսպես, չեղարկվել են Մոսկվայից Աստրախան, Գրոզնի, Եկատերինբուրգ, Երևան, Կազան, Կալինինգրադ, Կրասնոյարսկ, Մախաչկալա, Միներալնիե Վոդի, Մինսկ, Մուրմանսկ, Օմսկ, Օրենբուրգ, Օրսկ, Սամարա, Պերմ, Սոչի, Սանկտ Պետերբուրգ, Ստավրոպոլ, Տյումեն, Ուֆա, Չելյաբինսկ, Կիրովսկ, Էլիստա, Աստանա և հակառակ ուղղությամբ չվերթերը:
Ուղևորները կարող են դիմել ուղեբեռի տրամադրման սրահ, ինչպես նաև տոմսի գումարի վերադարձի կամ առաջիկա տասն օրվա կտրվածքով վերաձևակերպման հարցով: Միևնույն ժամանակ, ընկերությունը նախազգուշացրել է, որ «Շերեմետևո»-ի տոմսարկղերը ժամանակավորապես չեն իրականացնում նշված գործառույթները: