Նատալյա Սարգսյանն ու Ռաֆիկ Դարմոյանը դարձել են Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրներ

Երկամարտի 273 կգ արդյունքով բրոնզ է նվաճել նաև Ռաֆիկ Դարմոյանը (71 կգ)։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. Պատանիների ընտրանին առաջին մեդալն է նվաճել Եվրոպայի առաջնությունում, հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։
Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում ընթացող պատանիների Եվրոպայի առաջնության աղջիկների 63 կգ քաշային կարգում Հայաստանի ընտրանու անդամ Նատալյա Սարգսյանը պոկում վարժությունում բարձրացրեց 77 կգ ու 81 կգ: Հրումում նա գլխավերևում պահեց 97 կգ:
Երկամարտի 178 կգ արդյունքով Նատալյա Սարգսյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ երկամարտի 273 կգ արդյունքով բրոնզ է նվաճել նաև Ռաֆիկ Դարմոյանը (71 կգ)։
Ռաֆիկ Դարմոյան