Խերսոնի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, 5-ը վիրավորվել են

Նախօրեին Ուկրաինայի զինված ուժերը մեկ օրում 51 հարված էին հասցրել Խերսոնի մարզում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. Նովայա Մայաչկայի շուկայում քաղաքացիական միկրոավտոբուսի վրա ուկրաինական կամիկաձե դրոնի հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել: Այս մասին հայտնել է մարզպետ Վլադիմիր Սալդոն։
«Առավոտյան կամիկաձե դրոնը հարձակվել է քաղաքացիական միկրոավտոբուսի վրա Նովայա Մայաչկայի շուկայում։ Մեկ մարդ տեղում մահացել է, հինգը տուժել են»,-գրել է նա Telegram-ալիքում։
Ավելի վաղ Ուկրաինայի Զինված ուժերը Զապորոժիեի մարզի Սկյոլկի գյուղում անօդաչու թռչող սարքի օգնությամբ հարձակվել էին շտապօգնության մեքենայի վրա, ինչի հետևանքով բեկորային վնասվածքներ էին ստացել տարեց բուժառուն և վարորդը:
Խերսոնի մարզը ՌԴ տարածաշրջան է, գտնվում է Դնեպրի ստորին հոսանքում։ Մարզը Ռուսաստանի սուբյեկտ է դարձել 2022 թվականի սեպտեմբերին կայացած հանրաքվեի արդյունքներով։ Ուկրաինան չի ճանաչում հանրային կամարտահայտության լեգիտիմությունը՝ շարունակելով տարածաշրջանի վրա գրոհները։ Ներկայում Ռուսաստանի վերահսկողության տակ է գտնվում մարզի տարածքի 75%-ը, իսկ Դնեպրի աջ ափին գտնվող մի մասը, այդ թվում՝ Խերսոն քաղաքը, վերահսկում է ուկրաինական ԶՈւ-ն։