Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը, որը համընկնում է Վարդավառի հետ։
Վարդավառը կամ Ջրոցին իր ծագմամբ հեթանոսական տոն է, որը կապված էր Աստղիկ և Անահիտ աստվածուհիների պաշտամունքի հետ։ Վաղնջական ժամանակներից հուլիս ամսին, դաշտային հիմնական աշխատանքներն ավարտելուց և հացահատիկը հավաքելուց հետո ընդունված սովորություն էր մեծ տոնախմբություն կազմակերպել՝ օրհնելով և զոհաբերություններ անելով դաշտը հովանավորող ուժերին։
Այսօր տոնը ժողովրդի մեջ նշվում է եկեղեցի այցելելով ու ջրոցի խաղալով։