Գոռ Խաչատրյանը դարձել է Եվրոպայի հրաձգության չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ արծաթե մեդալակիր

Ավելի վաղ առաջնությունում անհատական հաջողություններ էին գրանցել ՀՀ-ն ներկայացնող աղջիկներն ու Գոռ Խաչատրյան- Հովհաննես Մարգարյան- Հայկ Մինասյան եռյակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի - Sputnik. Եվրոպայի հրաձգության առաջնության վազող թիրախ խառը վազք մրցաձևում տղամարդկանց պայքարը ավարտվեց մեր թիմի հաջողությամբ, հայտնում են Հայաստանի հրաձգության առաջնությունից։ Գոռ Խաչատրյանը 385 միավորով դարձավ Եվրոպայի չեմպիոն, իսկ Հայկ Մինասյանը՝ 383 միավորով գրավեց երկրորդ հորիզոնականը։
Տղաները՝ Հովհաննես Մարգարյանի հետ միասին, նվաճել են նաև թիմային ոսկե մեդալը։
Ավելի վաղ առաջնությունում անհատական հաջողություններ էին գրանցել ՀՀ-ն ներկայացնող աղջիկներն ու Գոռ Խաչատրյան- Հովհաննես Մարգարյան- Հայկ Մինասյան եռյակը։
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունն անցկացվում է Ֆրանսիայի Շատորու քաղաքում։