ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik․Արարատի մարզի Ազատի ջրամբարում այսօր անչափահաս է անհետացել։ Այս մասին գրում է shamshyan.com-ը։ Կայքի փոխանցմամբ` ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունն ահազանգ է ստացել, որ Ազատի ջրամբարում երեխա է ջրահեղձ եղել։
Ջրասուզակը պատրաստվում է մտնել ջրամբար և կատարել որոնողական աշխատանքներ այն հատվածում, որտեղ, ըստ քաղաքացիների, երեխան կորել է։ Ոստիկաններն ու պարեկները պարզում են երեխայի ինքնությունը, որը դեպքի վայրում հավաքվածների տեղեկություններով` 16 տարեկան տղա է։