ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. Այսօր Ազատի ջրամբարում ջրահեղձ եղած պատանին Արցախից (Շոշ գյուղ) բռնի տեղահանված Յուրա Մելքումյանն էր, ապրում էր Ազատավանում, հայտնում են «Նորություններ Արցախից» ֆեյսբուքյան էջից։
Յուրա Մելքումյանն իր երեք ընկերների և եղբոր հետ միասին գնացել են ձկնորսության, և ինչ-որ պահի 16-ամյա տղան որոշել է լողալ ջրամբարում, որից հետո դժախտ դեպքն է տեղի ունեցել։
Ընկերները և եղբայրն որքան փորձել են օգնել, սակայն չեն կարողացել։
Ջրասուզակը մի քանի ժամ անց ափից մոտ 4 մ հեռավորությունից դուրս էր բերել նրա դին։