Ազատի ջրամբարում հայտնաբերել են 2008 թ. ծնված քաղաքացու դին

Ահազանգը ՆԳՆ փրկարար ծառայությունը ստացել է ժամը 13:07-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Ազատի ջրամբարում հայտնաբերվել է 2008 թ․ ծնված քաղաքացու դին։ Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
«Հուլիսի 27-ին` ժամը 13:07-ին ՆԳՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ տղա երեխան ընկել է Ազատի ջրամբարը։ Ջրասուզակն ափից մոտ 4 մ հեռավորությունից դուրս է բերել 2008 թ․ ծնված քաղաքացու դին»,– ասված է հայտարարության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արարատի մարզի Ազատի ջրամբարում այսօր անչափահաս է անհետացել։ Ջրասուզակը որոնողական աշխատանքներ էր սկսել այն հատվածում, որտեղ, ըստ քաղաքացիների, երեխան կորել էր։