Արտո Բաղրամյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին ու դարձել Եվրոպայի չեմպիոն

2-րդ մրցահերթում ոսկե մեդալի համար կպայքարի ևս 3 հայ մարզիկ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. Արտո Բաղրամյանը (46 կգ) եզրափակիչում պարտության է մատնել ադրբեջանցի մրցակցին ու դարձել Սերբիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն։ Տեղեկությունը հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
44 կգ քաշային Սամվել Գրիգորյանը և 48 կգ քաշային Դավիթ Դունիամալյանը դարձել են արծաթե մեդալակիր։
2-րդ մրցահերթում ոսկե մեդալի համար կպայքարի ևս 3 հայ մարզիկ։