ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Հայաստանում ընդունելու շրջանակում ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը հորդորում է` չվնասել Կարմիր գրքում գրանցված ջրաշուշանները։ Նախարարությունը հայտարարություն է տարածել, որ ահազանգեր է ստանում, թե տարբեր զբոսաշրջային այցելությունների ընթացքում խաթարվում են ջրային էկոհամակարգերը ու հիշեցրել է, որ օրենքով պատժելի է։
«ՀՀ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 93-րդ հոդվածով սահմանվում է, որ ՀՀ Կարմիր գրքում գրանցված բույսերի կամ դրանց մասերի ինքնագլուխ հավաքումը պատժվում է՝ 80.000 դրամ տուգանքով՝ քաղաքացիների համար, 150.000 դրամ տուգանքով՝ պաշտոնատար անձանց համար»,– ասված է հայտարարության մեջ։
Գարատեսչությունը հիշեցրել է, որ ջրաշուշանը Հայկական լեռնաշխարհի ամենագեղեցիկ բույսերից է, որը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում և պաշտպանված է օրենքով։
Հիշեցնենք, որ 2026թ. Հայաստանը հյուրընկալելու է Կենսաբազմազանության կողմերի համաժողովը՝ COP17-ը։