Վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը

Վթարավերականգնողական աշխատանքներ են իրականացվել Վրաստանի տարածքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Հուլիսի 26-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը։ Տեղեկությունը հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։

«Ժամը 13։40-ից վերսկսվել է բնական գազի մատակարարումը, որը ժամանակավորապես դադարեցվել էր Վրաստանի տարածքում՝ «Հյուսիսային Կովկաս — Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ — Սագուրամո» (DN 1000) հատվածում, վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված»,– ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք` գազի մատակարարումը դադարեցվել էր հուլիսի 24-ին։