Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինական ԱԹՍ–ն հարձակվել է բելգորոդյան ավանի առևտրային օբյեկտի վրա. տուժած կա

Պայթյունի հետևանքով վնասվել են առևտրային օբյեկտի ապակիներն ու սարքավորումները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի — Sputnik. Ուկրաինական դրոնը հարձակվել է Բելգորոդի մարզի Ուրազովո ավանի առևտրային օբյեկտի վրա։ Այս մասին հայտնել է Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։

«Վալույկիի շրջանի Ուրազովո ավանում Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքը հարձակվել է կոմերցիոն օբյեկտի վրա։ Տուժել է խաղաղ բնակիչ։ Շտապօգնության բրիգադը տեղում բուժօգնություն է ցուցաբերել տղամարդուն, նա հրաժարվել է հոսպիտալացումից»,- գրել է Գլադկովը Telegram-ում։

Մարզպետը հավելել է, որ հարձակման հետևանքով վնասվել են առևտրային օբյեկտի ապակիներն ու սարքավորումները:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։