Սարատովում փրկարարները փլատակներից դուրս են բերել 4 տարեկան տղայի ծնողների մարմինները

Որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 400 մարդ, աշխատանքները շարունակվում են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Փրկարարները Սարատովում բազմահարկ շենքի փլատակներից դուրս են բերել 4 տարեկան տղայի ծնողների մարմինները։ Տեղեկությունը հայտնում է RT-ն` նշելով, որ երեխայի մարմինը հայտնաբերվել էր մի քանի ժամ առաջ։
«Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, քանի որ այնտեղ կարող են էլի մարդիկ լինել», — ասել է Սարատովի մարզպետ Ռոման Բուսարգինը:
Որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 400 մարդ, աշխատանքները կշարունակվեն առնվազն մինչև հուլիսի 27-ի առավոտ:
Հիշեցնենք` հուլիսի 25-ին Սարատովի բազմահարկ շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել գազի արտահոսքի պատճառով, փլուզվել է 10-7-րդ հարկերի անկյունային շքամուտքը: Մարզի դատախազությունը պայթյունի փաստով ստուգումներ է անցկացնում։
Սարատովի բարձրահարկ շենքում պայթյունի հետևանքով մահացածների թիվը հասել է 7-ի