ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ–ի Զելյոննի Գայ և Դնեպրոպետրովսկի մարզի Մալիևկա բնակավայրերը։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Բնակավայրերը վերահսկողության տակ են վերցվել «Արևելք» զորախմբավորման ստորաբաժանումների կողմից:
Բացի այդ, հարված է հասցվել Ուկրաինայի զինված ուժերի 2 մեքենայացված բրիգադի և տարածքային պաշտպանության բրիգադի կենդանի ուժին ու տեխնիկային Դնեպրոպետրովսկի մարզի Վելիկոմիխայլովկա, Նովոգեորգիևկա, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Իսկրա և Զապորոժիեի մարզի Տեմիրովկա բնակավայրերի շրջաններում։
«Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են շուրջ 190 զինծառայող, մարտական զրահապատ մեքենա, 8 ավտոմեքենա և դաշտային հրետանու զենք», - ասված է գերատեսչության ամփոփագրում:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։