«Հզբոլլահի» բարձրաստիճան հրամանատար է չեզոքացվել. ՑԱԽԱԼ

ՑԱԽԱԼ-ի տվյալներով՝ հրամանատարը մասնակցել է Բինտ Ջբեյլում «Հզբոլլահը» վերակենդանացնելու փորձերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի — Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ Լիբանանի հարավում չեզոքացրել է լիբանանյան շիական «Հզբոլլահ» շարժման բարձրաստիճան շտաբային հրամանատարին:
«ՑԱԽԱԼ-ը հարված է հասցրել և Բինտ Ջբեյլ շրջանում ոչնչացրել ահաբեկիչ Ալի Աբդ ալ-Կադեր Իսմայիլին՝ «Հզբոլլահ» կազմակերպության կենտրոնակայանի հրամանատարին»,- ասվում է բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
ՑԱԽԱԼ-ի տվյալներով՝ ոչնչացված հրամանատարը մասնակցել է Բինտ Ջբեյլում «Հզբոլլահը» վերակենդանացնելու փորձերին։
Լիբանանի իշխանությունները բազմիցս նշել են, որ Իսրայելը շարունակում է համակարգված կերպով խախտել Լիբանանի ինքնիշխանությունը՝ չնայած 2024-ի նոյեմբերին ձեռք բերված հրադադարի համաձայնությանը: Իսրայելի զինված ուժերը պահպանում են ներկայությունը Լիբանանի հարավում գտնվող հինգ ռազմավարական կետերում, այդ թվում՝ Գաջար գյուղի հյուսիսային հատվածում:
Իսրայելական բանակն իր հերթին հայտարարում է, որ հարվածները հասցվում են «Հզբոլլահ» շարժման ռազմական ենթակառուցվածքներին և դրա մարտական թևի ղեկավար կազմը վերացնելու նպատակով: