Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՀՕՊ–ն այս գիշեր 54 ուկրաինական ԱԹՍ է ոչնչացրել Ռուսաստանի տարածքում. ՊՆ

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր 54 ուկրաինական անօդաչու սարք են խոցել Ռուսաստանի մարզերի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«24 ԱԹՍ խոցվել է Բրյանսկի մարզի տարածքում, 12–ը՝ Ռոստովի մարզի, 6-ը` Ղրիմի Հանրապետության տարածքում, 4-ը՝ Ազովի ծովի ջրատարածքում, 3-ը՝ Սև ծովի, 2-ական՝ Օրյոլի և Տուլայի մարզերի տարածքում, 1-ը՝ Բելգորոդի մարզի տարածքում», – ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։