Ուկրաինական ԶՈւ-ի կողմից Էներգոդարի գնդակոծման հետևանքով երկու մարդ է զոհվել

«Զապորոժիեի ԱԷԿ-ը շարունակում է աշխատել բնականոն ռեժիմով, կայանի հիմնական օբյեկտների անվտանգությունը չի խաթարվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի - Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի կողմից Էներգոդար քաղաքի զանգվածային գնդակոծության հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս երկուսը վիրավորվել են, հայտնել է Զապորոժիեի մարզպետ Եվգենի Բալիցկին:
Ավելի վաղ քաղաքապետ Մաքսիմ Պուխովը հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը հրետակոծում են Էներգոդարը և կոչ էր արել քաղաքացիներին մնալ անվտանգ վայրերում, դուրս չգալ փողոց:
Գնդակոծության հետևանքով վնասվել են բազմաբնակարան շենքերից մեկի և «Սովրեմեննիկ» թատրոնի տարածքները: Բացի այդ, մարզպետի տվյալներով, ավտոկանգառում վնասվել են կայանված մեքենաներ։
«Զապորոժիեի ԱԷԿ-ը շարունակում է աշխատել բնականոն ռեժիմով, կայանի հիմնական օբյեկտների անվտանգությունը չի խաթարվել։ Բնակիչներին խնդրում եմ մինչև իրավիճակի կայունացումը դուրս չգալ փողոց։ Կրկնակի հարվածների վտանգը պահպանվում է»,- գրել է նա տելեգրամյան ալիքում:
Էներգոդարում է գտնվում Զապորոժիեի ԱԷԿ-ը՝ Եվրոպայի ամենամեծ ատոմակայանը։ Անմիջապես կայանի տարածքում վերջին հարվածները գրանցվել են հուլիսի 14-ին։