Թրամփը խոսել է Պուտինի և Զելենսկու հետ հնարավոր եռակողմ հանդիպման մասին

Հուլիսի 23-ին Ստամբուլում տեղի է ունեցել ուկրաինական կարգավորման շուրջ ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների երրորդ փուլը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել եռակողմ հանդիպում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
«Դա տեղի կունենա։ Բայց դա պետք է տեղի ունենար դեռ երեք ամիս առաջ», - լրագրողներին ասել է Թրամփը։
Հիշեցնենք` Ստամբուլում հուլիսի 23–ին կայացել է ռուս–ուկրաինական բանակցությունների 3–րդ փուլը, որը տևել է 40 րոպե։ Հանդիպման արդյունքում կողմերը պայմանավորվել են փոխանակումներ իրականացնել ոչ միայն զինվորականների, այլև քաղաքացիական անձանց միջև։ Ռուսաստանն Ուկրաինային առաջարկել է առցանց երեք աշխատանքային խումբ ստեղծել քաղաքական, ռազմական և հումանիտար հարցերի լուծման համար։
Բացի այդ, Մոսկվան Կիևին առաջարկել է հանձնել Ուկրաինայի զինված ուժերի ևս 3 հազար զինծառայողների մարմիններ, ինչպես նաև, վիրավորների և զոհվածների մարմինների հավաքման համար վերադառնալ ռազմաճակատի գծում կարճատև հումանիտար դադարներին: Մեդինսկու խոսքով՝ բանակցությունների չորրորդ փուլի անցկացման մասին որոշումը կկայացվի նոր պայմանավորվածությունների կատարումից հետո: