Սերբիան կաջակցի ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին՝ ԵՄ-ին անդամակցության երաշխիքների դեպքում

Սերբիայի դրոշ
Սերբիան նաև աջակցում է ԵՄ-ին` Ուկրաինայի հնարավոր անդամակցությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի - Sputnik. Սերբիան պատրաստ է լիովին աջակցել Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցներին, եթե միության անդամակցելու երաշխիքներ ստանա: Այդ մասին հայտարարել է երկրի եվրոպական ինտեգրման հարցերով նախարար Նեմանյա Ստարովիչը ավստրիական APA գործակալությանը տված հարցազրույցում: Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ Բելգրադը կարող է միանալ պատժամիջոցների սահմանմանը, եթե ԵՄ-ին անդամակցությունը տեսանելի ապագայում լինի, այսինքն՝ դրան անդամակցելու ամսաթվից մի քանի ամիս առաջ: Ստարովիչը հայտարարել է, որ այս պահին Սերբիան դեմ է հակառուսական պատժամիջոցներին, քանի որ դրանք բոլորովին չեն ազդի Ռուսաստանի վրա, բայց հսկայական վնաս կհասցնեն սերբական տնտեսությանը:
Նախարարը հարցազրույցում պարզաբանել է, որ դա կապված է պաշտպանության բացակայության հետ, որը սակայն կարող է ապահովվել Եվրամիությանը երկրի անդամակցության դեպքում: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Սերբիան աջակցում է ԵՄ-ին Ուկրաինայի հնարավոր անդամակցությանը: