ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր 105 ուկրաինական անօդաչու սարք են խոցել Ռուսաստանի մարզերի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«26 ԱԹՍ խոցվել է Բելգորոդի մարզի, 25–ը՝ Բրյանսկի մարզի, 23–ը՝ Ռոստովի մարզի, 9–ը՝ Ազովի ծովի ջրատարածքի, 8–ը՝ Կրասնոդարի երկրամասի, 5–ը՝ Ստավրոպոլի երկրամասի, 3–ը՝ Կուրսկի մարզի, 3–ը՝ Տամբովի մարզի, 2–ը՝ Վորոնեժի մարզի,1–ը ՝ Օրյոլի մարզի տարածքում»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։