ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի - Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ նախատեսում է ԱՄՆ և ՌԴ նախագահների հետ քննարկել Ստամբուլում նրանց հնարավոր հանդիպումը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Հնարավոր է, որ այս շաբաթվա ընթացքում ես կրկին զրույց ունենամ ՌԴ նախագահ Պուտինի, ինչպես նաև նախագահ Թրամփի հետ այն մասին, թե կարող ենք, արդյոք, նրանց հանդիպումը կազմակերպել Ստամբուլում», – ուրբաթօրյա աղոթքից հետո լրագրողներին ասել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում կարծիքների հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել ուկրաինական կարգավորման և Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ընթացիկ իրադարձությունների շուրջ։