Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ–ի երկու բնակավայր․ ՊՆ

Նովոէկոնոմիչեսկոյեն և Զվերևոն վերահսկողության տակ են վերցվել «Կենտրոն» զորախմբի ստորաբաժանումների կողմից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի - Sputnik. Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի Նովոէկոնոմիչեսկոյե և Զվերևո բնակավայրերը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
Նշվում է, որ Նովոէկոնոմիչեսկոյեն և Զվերևոն վերահսկողության տակ են վերցրել «Կենտրոն» զորախմբի ստորաբաժանումները:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Մեկ կին մահացել է Սոչիում ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով