ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Այսօր Երևանի Արցախի պողոտայի և Էրեբունի փողոցի խաչմերուկում ավտոմեքենան հեղուկ գազով լիցքավորելուց հետո պայթել է, որից հետո բռնկվել է հրդեհ։ Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Նշվում է , որ կա երկու տուժած քաղաքացի։ Նրանց առաջին բուժօգնություն են ցուցաբերել պարեկները, ապա ծառայողական ավտոմեքենայով տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
«Հրշեջ-փրկարարները մարել են հեղուկ գազով լիցքավորվելուց հետո «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենայի սրահի և շարժիչի հատվածում առաջացած կրակը»,– նշվում է կայքում։։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի, ավտոմեքենայի սեփականատիրոջ և վիրավորների ինքնությունը։