Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Այսօր առավոտյան ՌԴ Ամուրի մարզում կործանվել էր Ան-24 ինքնաթիռը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ԱՆ-24 ինքնաթիռի ավիավթարի հետևանքով տասնյակ զոհերի կապակցությամբ: Հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
«Ընդունեք անկեղծ ցավակցություններս՝ Խաբարովսկ-Բլագովեշչենսկ-Տինդա չվերթն իրականացնող «Անգարա» ավիաընկերության ԱՆ-24 քաղաքացիական ինքնաթիռի ուղևորների ողբերգական մահվան կապակցությամբ»,– գրել է վարչապետը։
Նա անկեղծ կարեկցանքի և աջակցության խոսքեր է փոխանցել ինքնաթիռի վթարի հետևանքով իրենց հարազատներին կորցրած ընտանիքներին:
որ «Անգարա» ընկերության Ան-24 ուղևորատար ինքնաթիռը կապի դուրս չի գալիս: Բլագովեշչենսկ-Տինդա ուղղությամբ չվերթ իրականացնող ինքնաթիռում եղել է 43 ուղևոր, այդ թվում՝ 5 երեխա, ինչպես նաև անձնակազմի 6 անդամ:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ինքնաթիռում գտնվող բոլոր անձիք զոհվել են։
Ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են Տինդայից 15 կմ հեռավորության վրա՝ ինքնաթիռի հետ կապի կորստի վայրում։
Հարուցվել է քրեական գործ՝ օդանավի երթևեկության անվտանգության և շահագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է մարդկանց մահ հոդվածով: ՌԴ Միջպետական ավիացիոն կոմիտեն ձևավորել է աղետի հետաքննության հանձնաժողով։