ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի - Sputnik. Իսպանիայի հյուսիս-արևմուտքում հռոմեական դարաշրջանի բնակավայրի պեղումների ժամանակ հնագետները եզակի արտեֆակտ են հայտնաբերել՝ ավելի քան 400 միլիոն տարեկան տրիլոբիտի (Colpocoryphe) բրածո՝ ամուլետի ձևափոխված։ Այս մասին տեղեկացնում է naked-science.ru-ն.
Արտեֆակտը հայտնաբերվել է Ա Սիբդա դե Արմեա բնակավայրում՝ Գալիսիայի Ժամանակակից Ալյարիս քաղաքի մոտակայքում անցկացվող պեղումների ժամանակ: Գտածոն, որը թվագրվում է Մ.Թ․ 1-3–րդ դարերով, հռոմեական նյութական մշակույթում տրիլոբիտի բրածոյի օգտագործման առաջին հայտնի օրինակն է:
Տրիլոբիտի պատյանի վրա հետազոտողները հայտնաբերել են բնորոշ քերծվածքներ, որոնք ենթադրաբար առաջացել են հագուստի կամ մարմնի վրա կրելու համար դրած ամրակներից: Սա ցույց է տալիս, որ բրածոն օգտագործվել է որպես ամուլետ կամ կախազարդ:
Երկրաքիմիական վերլուծությունը ցույց է տվել, որ բրածոյի ծագումը Կենտրոնական Իսպանիայի Տոլեդան կամ Իբոր կազմավորումների նստվածքներից է, դրանք մոտ 430 կմ հեռու են Գալիսիայում պեղումների վայրից։ Դա նշանակում է, որ բրածոն միտումնավոր են տեղափոխել, հնարավոր է՝ առևտրական հարաբերությունների շրջանակում կամ որպես դրա տիրոջ անձնական ունեցվածք։