ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի - Sputnik. Մոսկվայում Արևմուտքի միջամտությունն են տեսնում Ստեփանակերտում տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) գագաթնաժողովում ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնի (կատարում է օտարերկրյա գործակալի գործառույթներ) հայտնվելուն: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ Գորդոնը գրանցված է ծայրահեղականների և ահաբեկիչների ռուսական ռեեստրում։ Զախարովան նրա հայտնվելը բնութագրել է որպես «սև նշան» նրանց համար, ովքեր Արևմուտքի հետ հույսեր են կապում:
Այս համատեքստում նա հիշեցրել է Մինսկում Գորդոնի մի քանի ժամանոց հարցազրույցը, որը, նրա պնդմամբ, օգտագործվել է Բելառուսում հակասահմանադրական գործողություններ ծրագրող ուժերի կողմից:
«Ես հիմա էլ եմ կարծում, որ այդ ծայրահեղական «կկվին» հենց այնպես չեն մեջ գցել։ Ուստի միանգամայն համաձայն եմ նրանց հետ, ովքեր տեղի ունեցողի մեջ տեսնում են Արևմուտքի ձեռքը, մեր տարածքում, մեր երկրներում խաղաղությունն ու կայունությունը ատող Արևմուտքի ձեռքը»,-ասել է Զախարովան։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը հուլիսի 19–ին մեդիա համաժողով էր կազմակերպել օկուպացված Ստեփանակերտում: