ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի - Sputnik. Սոչիում ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով մի կին է մահացել, ևս մեկ կին ծանր վնասվածքներ է ստացել։ Այս մասին հայտնել է Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը:
«Սոչիի Ադլերի շրջանում Ավիացիոննայա փողոցում ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս մեկը ծանր վնասվածքներ է ստացել»,-ասված է օպերատիվ շտաբի Telegram-ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ վիրավոր կնոջը ծանր վիճակում հոսպիտալացրել են։ Սոչիի երկու բնակչուհի էլ բեկորների ընկնելու պահին գտնվել են փողոցում։
Դեպքի վայրում աշխատում են հատուկ և արտակարգ ծառայությունները:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։