Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՀՕՊ-ը մեկ գիշերվա ընթացքում ոչնչացրել է մոտ 40 ուկրաինական ԱԹՍ. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության շենքը Մոսկվայում
Ուկրաինական զորքերը պարբերաբար տարբեր միջոցներով, այդ թվում` ԱԹՍ-ներով, գնդակոծում են ՌԴ տարածքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի - Sputnik. ՌԴ հակաօդային պաշտպանության միջոցները մեկ գիշերվա ընթացքում Սև և Ազովի ծովերի վրա, ինչպես նաև Կրասնոդարի երկրամասի օդում ոչնչացրել են մոտ 40 ուկրաինական դրոն, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Անցած գիշերվա ընթացքում` Մոսկվայի ժամանակով 20.40-ից մինչև 01.40-ը, ՀՕՊ-ի հերթապահ միջոցներով ոչնչացվել է 39 ուկրաինական անօդաչու թռչող սարք. 21-ը` Սև ծովի ջրատարածքից, 11-ը` Ազովի ծովի ջրատարածքից, 7-ը` Կրասնոդարի երկրամասի տարածքից»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Մեկ կին մահացել է Սոչիում ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով