Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ԱԹՍ-ները հարձակվել են Բրյանսկի մարզի «Միրատորգ» խոզաբուծական համալիրի վրա

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի - Sputnik. Բրյանսկի մարզի Կլիմովսկի շրջանում գտնվող «Միրատորգ» ընկերության ագրոարդյունաբերական հոլդինգի խոզաբուծական համալիրը ենթարկվել է ԱԹՍ-ների հինգ հարձակման, աշխատակիցները չեն տուժել։ Այդ մասին հայտնել է ընկերությունը:
««Միրատորգ» ագրոարդյունաբերական հոլդինգը հայտնում է Կլիմովսկի շրջանում խոզաբուծական համալիրի վրա ԱԹՍ-ի հինգ հարձակման մասին: Նախնական տեղեկություններով՝ Ուկրաինայի զինված ուժերի մի անօդաչու վնասել է ձեռնարկության մասնաշենքի տանիքը, ինչից հետո հրդեհ է բռնկվել, որն այս պահին տեղայնացված է։ Աշխատակիցների շրջանում տուժածներ չկան», - ասվում է հաղորդագրության մեջ։
Ընկերությունում նշել են, որ վնասի չափը կորոշվի ավելի ուշ։