ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի - Sputnik. Հայաստանի ներկայացուցիչներ Մամիկոն Խաչատրյանն ու Համլետ Մանուկյանը դուրս են եկել Գերմանիայում ընթացող Համաշխարհային ունիվերսիադայի սպորտային մարմնամարզության մրցաշարի եզրափակիչ:
Նժույգթափերի որակավորման փուլում Խաչատրյանը և Մանուկյանը գրավելեն առաջին և երկրորդ տեղերը՝ հավաքելով համապատասխանաբար 14.966 և 14.766 միավոր:
Հատկանշական է, որ որակավորման երրորդ տեղը զբաղեցրել է Հայաստանի ևս մեկ մարզիկ՝ Գագիկ Խաչիկյանը, ով հավաքել է 14.700 միավոր, սակայն մրցումների կանոնների համաձայն՝ եզրափակչում մեկ երկրից կարող են հանդես գալ միայն երկու մարմնամարզիկներ:
Նշենք, որ հայ մարմնամարզիկները առաջ են անցել ԱՄՆ-ի, Ուզբեկստանի, Ճապոնիայի, Իսպանիայի, Եգիպտոսի և Ուկրաինայի ներկայացուցիչներից: