Ուկրաինայի ԶՈւ կամիկաձե դրոնները գրոհել են Էներգոդարը

Վնասների մասին տեղեկությունը ճշտվում են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի - Sputnik. Ուկրաինայի ԶՈւ կամիկաձե դրոնները գրոհել են Զապորոժիեի ԱԷԿ-ի արբանյակ-քաղաք Էներգոդարը։ Այս մասին հայտնել է քաղաքապետ Մաքսիմ Պուխովը։
«Քաղաքի տարածքում արձանագրվել են կամիկաձե դրոնների կիրառմամբ Ուկրաինայի զինված ուժերի մի քանի գրոհներ։ Ուկրաինացի ահաբեկիչների թիրախը կրկին քաղաքի բնակելի հատվածն էր։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան, տեղում աշխատում են ուժային գերատեսչությունների աշխատակիցները», - գրել է Պուխովն իր տելեգրամյան ալիքում։
Նրա խոսքով՝ վնասվածքների մասին տեղեկությունները ճշտվում են։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։