ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի - Sputnik. Ուկրաինացի զինվորականներն այսօր գնդակոծել և անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Բելգորոդի մարզի հինգ սահմանամերձ շրջանների վեց բնակավայրերի վրա: Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
Ինչպես պատմել է մարզի ղեկավարը, Գրայվորոնում առևտրային օբյեկտի վրա Ուկրաինայի զինված ուժերի դրոնի հարձակումից հետո երեք կին է տուժել, հոսպիտալացում չի պահանջվել:
«Գրայվորոնսկի շրջանի Մոկրայա Օրլովկա գյուղում ԱԹՍ-ից պայթուցիկ սարք է նետվել, մասնավոր տուն է վնասվել։ Բորիսովի շրջանի Բայցուրի գյուղում ԱԹՍ-ն հարձակվել է սեփական տան վրա․․․ Շեբեկինո քաղաքը երկու անգամ գնդակոծվել է։ Տասնչորս սեփական տներում վնասվել են տանիքները, ապակեպատումը, ճակատներն ու ցանկապատները։ Երեք բակային շինություն է վնասվել, դրանցից մեկը ավերվել է։ Վնասվել են գազի խողովակն ու էլեկտրահաղորդման գիծը»,-գրել է Գլադկովը Telegram-ալիքում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։