Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ստամբուլում մեկնարկել է ՌԴ–ի և Ուկրաինայի պատվիրակությունների ղեկավարների հանդիպումը

Պատվիրակություններն արդեն ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլն են անցկացնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik․ Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցային պատվիրակությունների ղեկավարներ Վլադիմիր Մեդինսկին և Ռուստեմ Ումերովը երկկողմ հանդիպում են անցկացնում Ստամբուլի Չիրագանի պալատում։ ՌԻԱ Նովոստիի աղբյուրի փոխանցմամբ՝ հանդիպումը տեղի է ունենում դեմ առ դեմ ձևաչափով։
«Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների ղեկավարները երկկողմ հանդիպում են անցկացնում Չիրագանի պալատում։ Հանդիպումը տեղի է ունենում դեմ առ դեմ ձևաչափով»,- ասել է գործակալության աղբյուրը։
Ավելի վաղ ՌԻԱ Նովոստիի աղբյուրը հայտնել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները ժամանել են Ստամբուլի Չիրագան պալատ` ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլին մասնակցելու համար:
Թուրքիայի պատվիրակությունը ներկա կլինի Ստամբուլում ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցություններին
Ռուսաստանը և Ուկրաինան բանակցությունների նախորդ երկու փուլերի արդյունքներով, որոնք տեղի են ունեցել Ստամբուլում մայիսի 26-ին և հունիսի 2-ին, պայմանավորվել են «1 000-ը 1 000-ի դիմաց» ձևաչափով գերիների, ինչպես նաև ծանր հիվանդ և երիտասարդ (մինչև 25 տարեկան) գերիների «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափով փոխանակման մասին՝ յուրաքանչյուր կողմից առնվազն 1 000 մարդ: