ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի - Sputnik. Ստամբուլում ավարտվել են ռուսական և ուկրաինական պատվիրակությունների բանակցությունները։ Դրանք տևել են 40 րոպե և անցկացվել ռուսերեն լեզվով։
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, բանակցությունների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ոչ միայն զինվորականների, այլև քաղաքացիական անձանց փոխանակման վերաբերյալ:
Աղբյուրը նաև հայտնել է, որ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունների չորրորդ փուլի մասին որոշումը կկայացվի նոր պայմանավորվածությունների կատարումից հետո:
Ռուսաստանն ու Ուկրաինան ուղիղ բանակցությունների երկու փուլ են անցկացրել, հանդիպումները կայացել են մայիսին և հունիսին Ստամբուլում: Դրանց արդյունքը եղել է գերիների փոխանակումը, Մոսկվան նաև Կիևի ռեժիմին է փոխանցել զոհված զինծառայողների մարմիններ։ Բացի այդ, կողմերը հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագրերի նախագծեր են փոխանակել։