Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ռուս–ուկրաինական բանակցությունների 3–րդ փուլը Ստամբուլում. ի՞նչ են պայմանավորվել կողմերը

Ռուսական պատվիրակության ղեկավարը նշել է, որ Ռուսաստանն առաջարկել է Կիևին հանձնել զոհված ուկրաինացի զինծառայողների ևս 3000 մարմին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik․ Ռուսական կողմն առաջարկել է Ուկրաինային ստեղծել երեք աշխատանքային խումբ, որոնք կաշխատեն առցանց ձևաչափով։ Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլի ավարտից հետո այս մասին հայտնել է ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։
Նրա խոսքով՝ դրանք կլինեն քաղաքական, հումանիտար և ռազմական հարցերով զբաղվող խմբեր։ Ուկրաինական կողմը համաձայնել է քննարկել առաջարկը։
Ռուսական պատվիրակության ղեկավարը տեղեկացրել է նաև, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում յուրաքանչյուր կողմից առնվազն 1200 ռազմագերիների փոխանակում իրականացնել:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև փոխանակել ոչ միայն զինվորականների, այլև քաղաքացիական անձանց:
Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդների հանդիպումը պետք է լինի կոնֆլիկտի վերջակետը. Մեդինսկի
Վլադիմիր Մեդինսկին ընդգծել է, որ ներկայում ուկրաինա-բելառուսական սահմանին ավարտվում է գերիների փոխանակումը «250-ը 250-ի դիմաց» սկզբունքով:
Կշարունակվեն նաև ռազմական գործողությունների գծում ծանր վիրավորների և հիվանդների անժամկետ սանիտարական փոխանակումներն Ուկրաինայի հետ:
ՌԴ–ն առաջարկել է քննարկել կարճատև` 24-48-ժամյա հրադադարների հարցը՝ վիրավորներին և զոհված զինվորների մարմինները հավաքելու համար։
Ռուսաստանն առաջարկել է նաև Կիևին հանձնել զոհված ուկրաինացի զինծառայողների ևս 3000 մարմին։
Մեդինսկին հայտարարել է, որ երբ ուկրաինական կողմը տեխնիկապես պատրաստ կլինի ընդունել զոհվածների մարմինները, Կարմիր խաչի միջոցով գործընթացը կիրականացվի։
Բանակցությունների ընթացքում քննարկվել է նաև ռազմական գործողությունների հետևանքով տեղահանված քաղաքացիական անձանց վերադարձի հարցը:
Մեդինսկին ընդգծել է, որ Կիևը պետք է պարզաբանի Ուկրաինայում պահվող Կուրսկի շրջանի 30 քաղաքացիական անձանց կարգավիճակը: Ռուսաստանը պատրաստ է նրանց փոխանակել Ուկրաինայի ԶՈւ–ի գերիների հետ։
Ստամբուլում ավարտվել է ռուս–ուկրաինական բանակցությունների 3–րդ փուլը. այն տևել է 40 րոպե
Նրա խոսքով՝ պարզ չէ պատճառը, թե ինչու են Կուրսկի շրջանի խաղաղ բնակիչները պահվում Ուկրաինայում։
Ուկրաինական պատվիրական ղեկավար Ռուստեմ Ումերովն իր հերթին հայտնել է, որ Կիևը ռուսական կողմին առաջարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումն անցկացնել մինչև օգոստոսի վերջ։
Ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին շեշտել է՝ Պուտինի և Զելենսկու հանդիպումը պետք է պատշաճ կերպով նախապատրաստվի, և այն պետք է վերջակետ դնի հակամարտությանը։