Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների օրակարգում կլինեն հուշագրերն ու փոխանակումները

Մոսկվայի և Կիևի պատվիրակությունների միջև բանակցությունների երրորդ փուլը պետք է տեղի ունենա այսօր երեկոյան Ստամբուլում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի - Sputnik. Ստամբուլում այսօրվա ռուս-ուկրաինական բանակցությունների օրակարգի գլխավոր հարցերը կլինեն հուշագրերի նախագծերն ու փոխանակումները։ Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստիի աղբյուրը։
«Բանակցությունները կսկսվեն երեկոյան, գլխավորը հուշագրերի նախագծերն ու փոխանակումներն են», - նշել է գործակալության զրուցակիցը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Մոսկվայի և Կիևի պատվիրակությունների միջև բանակցությունների երրորդ փուլը պետք է կայանա հուլիսի 23-ի երեկոյան Ստամբուլում:
Թուրքիայի պատվիրակությունը ներկա կլինի Ստամբուլում ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցություններին
Ռուսաստանը և Ուկրաինան բանակցությունների նախորդ երկու փուլերի արդյունքներով, որոնք տեղի են ունեցել Ստամբուլում մայիսի 26-ին և հունիսի 2-ին, պայմանավորվել են «1 000-ը 1 000-ի դիմաց» ձևաչափով գերիների, ինչպես նաև ծանր հիվանդ և երիտասարդ (մինչև 25 տարեկան) գերիների «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափով փոխանակման մասին՝ յուրաքանչյուր կողմից առնվազն 1 000 մարդ: