ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Սումիի մարզի Վարաչինո բնակավայրը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Գործողությունն իրականացրել է «Հյուսիս» զորախմբավորման ստորաբաժանումը։
Երեկ հաղորդվել էր, որ ՌԴ զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Սումիի մարզում գտնվող Յունակովկան՝ ուժեղացնելով ճնշումը Կոնստանտինովկայի և Խարկովի ուղղություններում:
Այդ բնակավայրը գտնվում է Սումիի մարզի Նովոնիկոլաևկա և Յաբլոնովկա գյուղերի միջև ընկած ճանապարհին։ Հեռավորությունը մարզկենտրոնից մոտ 25 կմ է։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։