ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Հայաստանն ուշադիր հետևում և աջակցում է Միջին Արևելքում և Աֆրիկայում խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված Եգիպտոսի միջնորդական ջանքերին։ Ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա կապակցությամբ նախագահ Աբդել Ֆաթահ էլ-Սիսիին շնորհավորանքում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը
«Գոհունակությամբ եմ արձանագրում, որ վերջին տարիներին կայացած բարձրաստիճան պաշտոնական փոխայցելությունները նոր լիցք են հաղորդել միջպետական երկխոսության ակտիվացմանը»,– նշել է Փաշինյանը։
Վարչապետը հույս ունի, որ ընթացիկ տարում ակնկալվող միջպետական բնույթի միջոցառումները կնպաստեն երկու երկրների միջև տարբեր ոլորտներում փոխշահավետ գործակցության զարգացմանն ու տնտեսական կապերի ամրապնդմանը։