Մոսկվայի մարզի օդանավակայաններում ավելի քան 30 չվերթ է հետաձգվել

Ավելի վաղ մայրաքաղաքի տրանսպորտի դեպարտամենտից հայտնել էին, որ քաղաքում մառախուղ է սպասվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Մոսկվայի մարզի օդանավակայաններում ավելի քան 35 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել։ Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով «Շերեմետևո», «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Ժուկովսկի» օդանավակայանների առցանց չվացուցակներին։
Ավելի վաղ մայրաքաղաքի տրանսպորտի դեպարտամենտից հայտնել էին, որ քաղաքում մինչև 200-700 մ տեսանելիության վատթարացմամբ մառախուղ է սպասվում։
Մոսկվայի ժամանակով 10:30-ի դրությամբ «Շերեմետևոյում» 9 չվերթ է հետաձգվել ավելի քան մեկ ժամով, «Վնուկովոյում»՝ 18 չվերթ, «Դոմոդեդովոյում»՝ 4, ևս մեկ չվերթ չեղարկվել է, «Ժուկովսկիում» 4 չվերթ է չեղարկվել։
Նոյեմբերից Աբու Դաբի-Երևան չվերթեր կիրականացնի «Etihad Airways»-ը
Մոսկվայի ժամանակով 01:20-ի տվյալներով` «Վնուկովո» և «Շերեմետևո» օդանավակայաններում հետաձգվել է 18–ական չվերթ։ «Դոմոդեդովոյում» և «Ժուկովսկիում» չեղարկվել է երկուական չվերթ, «Դոմոդեդովոյում» նաև 2 չվերթ է հետաձգվել։
Մոսկվայի ժամանակով 05:20-ի դրությամբ «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է 14 չվերթ, «Շերեմետևոյում»՝ հաջորդ մի քանի ժամվա ընթացքում՝ 5 չվերթ։ «Դոմոդեդովոյում» և «Ժուկովսկիում» չեղարկվել է երեքական չվերթ։
Երևան–Կապան չվերթի ժամանակ նստատեղերի առնվազն 90%-ը զբաղված է լինում. օդանավակայանի տնօրեն