Իսրայելի խորհրդարանը կողմ է քվեարկել Արևմտյան ափի բռնակցմանը

Բանաձևը, որում ասվում է, թե այդ տարածքները հրեա ժողովրդի հայրենիքի անբաժանելի մասն են, ընդունվել է պատգամավորների ձայների մեծամասնությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Իսրայելի Քնեսեթը կողմ է քվեարկել Հորդանան գետի արևմտյան ափի բռնակցմանը։ Տեղեկությունը հայտնում է «Israel National News»-ը:
Բանաձևը, որում ասվում է, որ այդ տարածքները հրեա ժողովրդի պատմական, մշակութային և հոգևոր հայրենիքի անբաժանելի մասն են, ընդունվել է ձայների մեծամասնությամբ: Բանաձևի օգտին քվեարկել է 71 պատգամավոր։
Քնեսեթը կառավարությանը կոչ է արել հնարավորինս շուտ սկսել Իսրայելի ինքնիշխանության, օրենքի, իրավասության և կառավարման տարածման աշխատանքները Հրեաստանում, Սամարիայում և Հորդանան գետի հովտում հրեական բնակավայրերի բոլոր շրջանների և ձևերի վրա:
Ավելի վաղ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Թամին Ալ-Քիթանը հայտնել էր, որ 2025 թվականի առաջին կիսամյակում իսրայելցի վերաբնակիչները 757 հարձակում են իրականացրել Արևմտյան ափի ուղղությամբ, ինչը 13 տոկոսով շատ է, քան 2024 թվականի նույն ժամանակահատվածում:
Հութիները հայտարարել են, որ ԱԹՍ-ներով հարձակվել են Իսրայելի 5 օբյեկտների վրա
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Դրանից հետո պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման գրոհայինները ներխուժեցին սահմանամերձ շրջաններ՝ կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց վրա։ Նրանք պատանդ վերցրին ավելի քան 200 անձանց: Իշխանությունների տվյալներով՝ իսրայելական կողմից այդ ժամանակ զոհվեց մոտ 1,2 հազար մարդ։
Իսրայելի պաշտպանության բանակն ի պատասխան սկսեց «Երկաթե թրեր» գործողությունը և հայտարարեց Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվեցին ջրի, էլեկտրականության, վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի մատակարարումները:
Կողմերի միջև ռազմական գործողությունները, որոնք ընդհատվում էին կարճատև զինադադարներով, տարածվեցին դեպի Լիբանան, Եմեն և Իսրայելի ու Իրանի միջև հրթիռային հարվածներ հրահրեցին:
Իսրայելի բանակը հայտնել է Գազայի հյուսիսում ՀԱՄԱՍ-ի մի շարք ղեկավարների ոչնչացման մասին