«ԱրՔա» համակարգում խափանումներ են

«ԱրՔա» համակարգի ինքնապատասխանիչը զանգահարողներին տեղեկացնում է, որ համակարգում առկա են որոշակի խնդիրներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. ՀՀ ազգային վճարային «ԱրՔա» համակարգում այսօր առավոտից խափանումներ են։ Բազմաթիվ քաղաքացիներ առավոտից չէին կարողանում առցանց փոխանցումներ իրականացնել, գումար կանխիկացներ ու վճարումներ կատարել։
«Համակարգում առկա են որոշակի խնդիրներ, մեր մասնագետներն աշխատում են դրանց կարգավորման ուղղությամբ, ներողություն ենք խնդրում պատճառած անհարմարությունների համար»,– այս մասին տեղեկացնում է «ԱրՔա» համակարգի ինքնապատասխանիչը։