ԱՄՆ ականակիրը մոտեցել է Իրանի վերահսկողության տակ գտնվող ջրերին. ի՞նչ է արել Իրանի ԶՈւ-ն

Ամերիկացի զինվորականներին զգուշացնելու համար իրանական ուղղաթիռ է օդ բարձրացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի - Sputnik. ԱՄՆ ականակիրը Օմանի ծոցում մոտեցել է Իրանի վերահսկողության տակ գտնվող ջրերին, Իրանի զինվորականները նախազգուշացում են արել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով IRIB պետական հեռուստառադիոընկերությանը:
IRIB-ի տեղեկություններով՝ այսօր, Մոսկվայի ժամանակով ժամը 10:30-ի սահմաններում, ամերիկյան DDG Fitzgerald ականակիրը մտադիր էր մոտենալ Օմանի ծոցում Իրանի վերահսկողության տակ գտնվող ջրերին: Դրանից հետո ամերիկյան զինվորականներին զգուշացնելու համար օդ է բարձրացել իրանական ուղղաթիռը, որը, սակայն, ամերիկյան նավից սպառնացել են խոցել:
«Ի պատասխան ամերիկյան ականակրի կրկնակի սպառնալիքի՝ գործի է դրվել ՀՕՊ համակարգը, այդպիսով կտրուկ նախազգուշացում է արվել, որ ուղղաթիռը լիակատար պաշտպանվում է, և ամերիկյան ականակիրը պետք է փոխի իր շարժման երթուղին դեպի հարավ», - ասված է հաղորդագրության մեջ:
Ինչպես նշում է իրանական հեռուստաալիքը, ՀՕՊ ուժերի գործարկումից հետո ամերիկյան ականակիրը հեռացել է իրանական հսկողության ներքո գտնվող տարածքային ջրերից:
Թրամփը սպառնացել է ոչնչացնել Իրանի նոր միջուկային օբյեկտները, եթե դրանք կառուցվեն