2025 թվականի առաջին կիսամյակում Մոսկվայի մարզից ավելի քան 4 հազար միգրանտ է արտաքսվել

Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունը դադարեցնելու մասին որոշում է կայացվել 53 անձի նկատմամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Մոսկվայի մարզի ոստիկանները 2025 թվականի առաջին կիսամյակում ավելի քան 4 հազար միգրանտի են արտաքսել: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ներքին գործերի նախարարությունը։
«43 հազար ստուգում է անցկացվել միգրանտների բնակության և աշխատանքային գործունեության վայրերում, արդյունքում արտաքսման վերաբերյալ ավելի քան 4 հազար որոշում է կայացվել, մուտքը չթույլատրելու մասին` 22 հազար որոշում»,- ասված է գերատեսչության տելեգրամյան ալիքում:
Ուժայինների «ռեյդը» Մոսկվայի մարզում. հայտնաբերվել է 150 ապօրինի ներգաղթյալ
Իրավապահները նշել են, որ կեղծ հաշվառումից հանվել է 19,5 հազար օտարերկրացի, կրճատվել է 2 հազարի ժամանակավոր կացության ժամկետը:
53 անձի դեպքում դադարեցվել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունը, չեղյալ են հայտարարվել գրեթե 400 օտարերկրացու ժամանակավոր կացության և ավելի քան 1000 մարդու կացության թույլտվությունները:
Մոսկվայում ձերբակալել են ապօրինի միգրանտներին օրինականացնելու մեջ կասկածվող խմբի