ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Վրաստանը 25 օտարերկրացու է արտաքսել, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների։ Այս մասին հայտնում է Վրաստանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Խոսքը Ադրբեջանի, Հայաստանի, Եգիպտոսի, Հնդկաստանի, Հորդանանի, Իրանի, Նիգերիայի, Չինաստանի, Պակիստանի, Ռուսաստանի և Թուրքիայի քաղաքացիների մասին է։ Արտաքսված անձանց մուտքը հանրապետություն արգելված է։
Նշվում է, որ համապատասխան աշխատանքներ են տարվել ապօրինի միգրանտների դեմ ակտիվ պայքարի շրջանակներում։