Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ռուսաստան – Ուկրաինա բանակցությունների 3–րդ փուլը կանցկացվի Ստամբուլի Չիրագան պալատում

Լրագրողների համար մեդիա-այգի կկազմակերպվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի - Sputnik. Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հավանական երրորդ փուլը նախատեսվում է անցկացնել Ստամբուլի Չիրագան պալատում։ Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով բանակցությունների կազմակերպիչներից մեկին։
Ավելի վաղ Մոսկվայի աղբյուրը լրատվամիջոցին հայտնել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների նոր փուլը կկայանա հուլիսի 24-25-ին։
«Մամուլի ներկայացուցիչների համար հանդիպման վայրում մեդիա-այգի կլինի։ Գոտի մուտք գործել հնարավոր կլինի հանդիպման օրը՝ առավոտյան ժամը 08:00-ից սկսած (համընկնում է Մոսկվայի ժամանակի հետ), – ասել է գործակալության աղբյուրը։
Նա հավելել է, որ պատվիրակությունները կարող են մամուլի ասուլիսներ կազմակերպել հանդիպման վայրում։ Այդ հանդիպումների համար երկու առանձին դահլիճներ կնախապատրաստվեն։
ՌԴ-ի և Ուկրաինայի միջև հաջորդ բանակցությունները տեղի կունենան հուլիսի 23-ին. Զելենսկի
Ավելի վաղ Ռուսաստանն ու Ուկրաինան ուղիղ բանակցությունների երկու փուլ են անցկացրել, հանդիպումները կայացել են Ստամբուլում։ Դրանց արդյունքում տեղի է ունեցել գերիների փոխանակում, Մոսկվան նաև զոհված զինծառայողների մարմիններ է հանձնել Կիևի ռեժիմին։ Բացի այդ, կողմերը փոխանակվել են հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագրերի նախագծերով։