Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ–ի Նովոտորեցկոյեն. ՌԴ ՊՆ

Նովոտորեցկոյե բնակավայրը վերահսկողության տակ է վերցվել «Կենտրոն» զորամիավորման կողմից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik․ Ռուսական զորքերը վերահսկողություն են հաստատել ԴԺՀ-ի Նովոտորեցկոյեի նկատմամբ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ Նովոտորեցկոյե բնակավայրը վերահսկողության տակ է վերցվել զորքերի «Կենտրոն» խմբավորման ստորաբաժանումների կողմից։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։