Միքայել Զալինյանն ազատվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից

Զալինյանն այդ պաշտոնում աշխատել է 5 տարի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի գլխավոր քարտուղարՄիքայել Զալինյանին։ Այս մասին տեղեկնաում ենք ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Միքայել Զալինյանին ազատել քաղաքացիական ավիացիայի կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից»,–ասվում է Փաշինյանի որոշման մեջ։
Նշենք, որ Զալինյանն այս պաշտոնում նշանակվել է 2020 թվականին։